Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արցախի ՊՆ-ն ադրբեջանական կողմին հորդորում է ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից

Արցախի ՊՆ-ն ադրբեջանական կողմին հորդորում է ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից
26.12.2018 | 23:55

Չնայած վերջին շրջանում արցախա-ադրբեջանանական հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության, հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առայժմ ձեռնպահ են մնում պատասխան քայլերից, սակայն պատրաստակամ են ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի շարունակման դեպքում ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից և, գոնե, տոնական օրերին հետևել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ կողմերի բանավոր պայմանավորվածության պահանջներին:

Դիտվել է՝ 3858

Մեկնաբանություններ